Հովիկ Աբրահամյանը կադրային տեղաշարժեր է արել ԱԺ-ում

Հովիկ Աբրահամյանը կադրային տեղաշարժեր է արել ԱԺ-ում
Հովիկ Աբրահամյանը կադրային տեղաշարժեր է իրականացրել ոչ միայն  ԱԺ աշխատակազմի վերին էշելոններում, այլեւ` ստորին, որպեսզի ամենուր իր վստահելի մարդիկ ունենա: Նա փոխել է նույնիսկ երկար տարիների ԱԺ նախագահների անձնական խոհարարին՝ նշանակելով ընդդիմադիր, ՀԺԿ անդամ, 2008-ին ձերբակալված, այժմ ԱՄՆ-ում գտնվող Սամվել Կարապետյանի դստերը, ինչը հետաքրքիր է վերջին շրջանում ԲՀԿ-ՀԱԿ հարաբերությունների ջերմացման ֆոնին: Անձնական խոհարարի «պաշտոնը» բավականին «նուրբ» է, որովհետեւ նա սպասարկում է նաեւ կոնֆիդենցիալ հանդիպումները, ճաշերը, իսկ նման դեպքերում ցանկացած կողմնակի աչք պետք է ստուգված լինի: