«Եթե հանկարծ ԲՀԿ-ն «կպնի ինձ, դուք էլ կպնում եք Գագոյին»

«Եթե հանկարծ ԲՀԿ-ն «կպնի ինձ, դուք էլ կպնում եք Գագոյին»
Այս շաբաթ լինելու է ՀՀԿ ԳՄ նիստ, թե ոչ, ՀՀԿ-ում առայժմ չեն կարող ասել. «Նախագահը պիտի գա` տեսնենք»: Ուստի, ուժի մեջ են ԳՄ նախորդ նիստին Սերժ Սարգսյանի հռչակած դեկրետները. առաջին անգամ այդ նիստին Սերժ Սարգսյանը հրահանգել է` եթե հանկարծ ԲՀԿ-ն «կպնի ինձ, դուք էլ կպնում եք Գագոյին, եթե կպնեն ձեզ, դուք էլ կպեք իրենց, եթե կպնեն կուսակցությանը, կրկնակի կպեք և իրենց, և կուսակցությանը»` ակն ընդ ական տարբերակով:

Հիշեցնենք, որ մինչ այդ պատմական նիստը Սերժ Սարգսյանն իր ծերակույտին հրահանգել էր` Գագոյին չկպնել: