Բանկոմատից կատարված հափշտակությունը բացահայտվել է

Բանկոմատից կատարված հափշտակությունը բացահայտվել է
Նոյեմբերի 25-ի գիշերը անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ  բացել էին Շիրակի մարզի Ախուրյան գյուղում գտնվող «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ին պատկանող բանկոմատի տարածքի մուտքի դուռը եւ մտնելով ներս՝  էլեկտրական սղոցի գործադրմամբ ապամոնտաժել  եւ հափշտակել էին բանկոմատի դրամարկղը, որում առկա էր 1 մլն  854 հազար դրամ:


Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 177 հոդվածի  2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով:


Դեկտեմբերի 6-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով տարբեր  ստորաբաժանումների հետ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների արդյունքում նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով չորս  անձանց բերման ենթարկեցին  ոստիկանության Ախուրյանի բաժին:


Նախաքննությունը շարունակվում է: