ԿԸՀ-ն բավարարել է Արամ Հարությունյանի դիմումը

ԿԸՀ-ն բավարարել է Արամ Հարությունյանի դիմումը
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում քննարկել է հինգ քառակուսի մետրը գերազանցող արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքը հանրապետության նախագահի թեկնածուների միջեւ բաշխելու մասին: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել  Ազգային համաձայնություն կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանի դիմումին:  Վերջինս  գրավոր դիմում էր ներկայացրել ԿԸՀ` հայտնելով, որ ինքը չի ցանկանում օգտվել արտաքին գովազդից, քանի որ  լրատվական դաշտը բլոկադայի է ենթարկված եւ իր նկատմամբ հակաքարոզչություն է իրականացվում: Թեկնածուն նախընտրել էր  գումարն օգտագործել հեռուստատեսությամբ եթեր ունենալու համար: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել է. «Արամ Հարությունյանի դիմումը բավարարել, այն չի քննարկվելու, եւ այն կարճվում է»: Քվերակության դրված  դիմումն ընդունվել է  ձայների 7 կողմ եւ 0 դեմ հարաբերակցությամբ: