Փետրվարի 18-ին ժողովուրդը ոչ ասած քրեաօլիգարխիկ վարչախմբին

Փետրվարի 18-ին ժողովուրդը ոչ ասած քրեաօլիգարխիկ վարչախմբին
Ժողովրդական արժեքները ձեւականորեն որդեգրած երկրում ինչպես եւ սպասվում  էր, տեղի ունեցան այս իշխանության ձեռագրին հարիր  ընտրական գործընթացներ,  որը բուռն դատապարտվեց ԱԺ ամբիոնից:  Այս մասին երեկ խոսեց նաեւ ՀԺԿ առաջնորդ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան  Դեմիրճյանը, ով առողջական խնդիրների պատճառով հաճախ չի մասնակցում նիստերին. «…Փետրվարի 18-ին մեր հասարակությունը մերժեց գործող վարչախմբին, այն վարչախմբին, որի կառավարման տարիներին աճել է աղքատությունն ու արտագաղթը: Փետրվարի 18-ին ոչ ասած ժողովուրդը քրեաօլիգարխիկ համակարգին երկրում առկա կեղծիքին եւ վերատիրացավ  իր արժանապատվությանը: 18-ին ընտրությունները եւ դրան հաջորդող իրադարձությունները շատ հստակ ցույց տվեցին, որ մեր ժողովուրդը մտադիր չէ նվաստացած ապրել իր երկրում եւ թույլ չի տա բռնանալ իր կամքին, մարդիկ փոփոխություններ են պահանջում:  ՀԺԿ- ն ինչպես միշտ կլինի ժողովրդի կողքին ու կշարունակի պայքարել  հանուն արդարության ու արժանապատվության հաղթանակին»:  Միայն ԲՀԿ-ականներն էին, որ ընդհատակ էին անցել, իսկ ովքեր խոսեցին ինչ-որ անհասկանալի ենթատեքստերով ու ակնարկներով հայտարարություններ էին անում, որ միայն նրանք, ում ուղղված էին տեքստերը հասկանան:  ՀԱԿ խմբակցությունը բոյկոտել էր նիստը: Դաշնակցականները հանդես եկան կեղծված ընտրությունները դատապարտող ելույթներով: Իսկ ՀՀԿ-ի կույրաղիք հանդիսացող  ՕԵԿ-ը իրեն պահեց իր բնորոշմանը հարիր: Դե «ժառանգականները» ամբիոնի մոտ շարունակեցին միտինգը, որի ժամանակ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու իր «կողակիցները» անկեղծորեն զվարճանում էին:



 



Գայանե Սարիբեկյան