Քաղաքական բամբասանք

Քաղաքական  բամբասանք
Վերջին օրերին որոշ համայնքապետեր հրաժարականի դիմումներ էին ներկայացնում՝ Սերժ Սարգսյանի պարտության մեջ իրենց մեղավոր զգալով: Այս գործընթացը ԱԺ փոխխոսնակ  Շարմազանովը համարում է սովորական աշխատանքային պրոցես՝ ընդ որում դեռ չկայացած պաշտոնանկությունները քաղաքական բամբասանք համարելով:



 



Շարմազանովը հավանաբար մոռացել էր, որ այդ «բամբասանքով» զբաղվողներից  մեկն էլ իր կուսակից կրթության  եւ գիտության նախարար  Արմեն Աշոտյանն է, ով առաջիններից էր, որ իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ Վանաձորի քաղաքապետի պաշտոնավարման հարցը վերանայվելու է: Մեր դիտարկմանն ի պատասխան՝ Շարմազանովն ասաց. «Արմեն Աշոտյանը բամբասանքով չի զբաղվել, Արմեն Աշոտյանն ասել է, որ կա նման գործընթաց, դժգոհություն, ես էլ, որպես  ՀՀԿ խոսնակ,  հաստատել եմ, որ Վանաձորի քաղաքապետի  վարքի հետ կապված կքննարկվի գործադիր մարմնի նիստում, բայց մենք դեռ  նիստ չենք արել, իսկ Արմեն Աշոտյանը երբեք քաղաքական բամբասանքով չի զբաղվում»: