«Բարեւ» տվեցին, անցան, գնացին

«Բարեւ» տվեցին, անցան, գնացին

Aravot.am, lurer.com, News.am, Hraparak.am պարբերականները փետրվարի 27-ին հաղորդում են, թե դասադուլավոր ուսանողներին Ագրարային համալսարանում դիմավորել են «հայհոյանքներով» եւ  «կոշտ իր են գցել»  «Հայկական ժամանակի» լրագրող Տաթեւ Խաչատրյանի գլխին:



Ողջ երթը տեսագրվել է (մանրամասները հեշտությամբ կարող ենք ճշտել փոխոստիկանապետ պարոն Վ. Օսիպյանի աջակցությամբ), իսկ դա նշանակում է, որ հստակ ամրագրված է ու նկատելի` ՀԱԱՀ աշխատակիցներն ու ուսանողները զուսպ, քաղաքակիրթ վերաբերմունք են ցուցաբերել երթի մասնակիցների նկատմամբ: Բուհի կոլեկտիվը հստակ է իր դիրքորոշման մեջ` չի կարելի կազմալուծել եւ խաթարել ուսումնական գործընթացը:





Հայաստանի ազգային ագրարային համալսարան