Մեծարեցին և պարգևատրեցին բժիշկին

Մեծարեցին և պարգևատրեցին բժիշկին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մասնակցել է բուհի գիտական խորհրդի հատուկ նիստին` նվիրված ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության թիվ 3 ամբիոնի վարիչ Հովհաննես Սարուխանյանի ծննդյան 75-ամյակին և աշխատանքային գործունեության 50-ամյակին:Նախագահի հրամանագրով, բժշկագիտության զարգացման գործում ունեցած ակնառու վաստակի, առողջապահության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև աշխատանքային գործունեության ընթացքում ցուցաբերած անմնացորդ նվիրումի համար Հովհաննես Սարուխանյանը պարգ¢ատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: