Նոր Հայաստանի շեմին

Նոր Հայաստանի շեմին
«Ժառանգության» գրասենյակում երեկ այնպես էր, ինչպես սովորական օրերին, ոչ մի արտառոց պատրաստություն հանուն նոր Հայաստանի չկար: Մեր հարցերին, թե սցենարն ինչ ուղղությամբ է զարգանալու, վերջապես լինելո՞ւ է ժողովրդի կողմից այդքան սպասված ծայրահեղ քայլը, ասում  էին` «վաղը կերեւա»:



 



Այսինքն, գործողությունների ծրագիրը, ըստ իրենց, Րաֆֆի Հովհաննիսյանն է որոշելու դեպքի վայրում: Այսինքն, եթե մարդիկ այսօր էլ հավաքվեն այնքան, որքան նախորդ հանրահավաքներին, ապա ակնհայտ է, որ ոչ մի հաղթահավաք էլ չի լինի: «Վաղվա հետ կապված՝ ոչինչ չեմ կարող ասել, միայն կասեմ, որ նոր Հայաստանի երդման արարողությունն է լինելու: Միայն կարող եմ ասել՝ իրար հետ կգանք, իրար հետ կտեսնենք»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը: Հարցին, թե այդ արարողության տրամաբանական ավարտը կլինի՞ նախագահական նստավայրը գրավելը, դարձյալ ոչինչ չասացին: Ստեփան Սաֆարյանն էլ կատակեց, թե՝ եթե որոշեիր հարձակվել Ադրբեջանի վրա, կհրապարակեի՞ր քո ծրագիրը: Սակայն «Ժառանգության» դեպքում կարելի է արձանագրել, որ չհրապարակելու պատճառը ոչ թե հարձակման ռազմավարությունը գաղտնի պահելն է, այլ ծրագրի, անելիքի բացակայությունը: