88-ի երթն էին հիշել

88-ի երթն էին հիշել
Ապրիլի 7-ին մոտ երկու տասնյակ գյումրեցիներ` ուսանողներ, արվեստագետներ, «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի հետ ոտքով եկել հասել են Երեւան՝ Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությանը մասնակցելու:



 



Գյումրեցիները սրա հետ կապված երեկ մտաբերում էին դիրիժոր եւ կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանի ուխտագնացությունը, որը երկրաշարժից հետո հակառակ ուղղությամբ շարժվելով` Երեւան-Գյումրի ճանապարհն անցավ 7 օրում: Այդ ուխտագնացության ժամանակ ժողովուրդն այնքան էր ոգեւորված, որ ահռելի գումարներ հանգանակեց Գյումրիի նախկին քաղկոմի շենքը վերականգնելու եւ այնտեղ արվեստի կենտրոն կառուցելու համար: Մեր զրուցակից գյումրեցին  նկատեց, որ փոխվել են ժամանակներն ու ուղղությունները, ոգեւորության փոխարեն ցասումն ու բողոքն են շարժիչ ուժ դարձել: