Րաֆֆին պետք է «վռազի» երդվի, Սերժն առաջ կանցնի

Րաֆֆին պետք է «վռազի» երդվի, Սերժն առաջ կանցնի
Րաֆֆիական մի տատիկ Ազատության հրապարակում իրեն կոտորում է. «Այ տղա Ռաֆո, դե շուտ արա երդվի էլի՜, Սերժը քեզանից առաջ անցավ, տեսնեմ՝ հիմա ի՞նչ ես անելու…:



 



 



Տատ ջան,- միջամտեցի,- շուտ երդվելն ի՞նչ կապ ունի, օր կա, ամիս կա, տարի կա, կերդվի էլի՜… Կողքի կանգնածը ոտից գլուխ չափեց ինձ ու քթի տակ թոնթորաց՝ նրանցից է… Հետո, տեսնելով որ ասածին կարեւորություն չտվի, վրա տվեց. «Ասեմ, իմանաս՝ ով շուտ երդվի նա էլ նախագահ կդառնա, Րաֆֆուն պետք է հուշեն, որ վռազի»:



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ