Սերժ Սարգսյանը երդվեց եւ ստանձնեց

Սերժ Սարգսյանը երդվեց եւ ստանձնեց
Այսօր Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կայացած Ազգային ժողովի հատուկ նիստում Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երկրորդ անգամ հնգամյա ժամկետով ստանձնեց պետության ղեկավարի պարտականությունները: 

Խորհրդարանի հատուկ նիստի ժամանակ կայացած նախագահի երդմնակալության արարողությանը, Սերժ Սարգսյանը, ձեռքը դնելով Սահմանադրության մայր օրինակի եւ 7-րդ դարի Վեհամոր Ավետարանի վրա, արտասանեց Հայաստանի նախագահի երդման տեքստը:



Նախագահի երդումից հետո օրհնության խոսք ասաց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, որից հետո ելույթ ունեցավ   Սերժ Սարգսյանը: