Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ խնդիրների լուծման բանալի երկիրը Ռուսաստանն է

Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ խնդիրների լուծման բանալի երկիրը Ռուսաստանն է
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ, պատգամավոր Ռըֆաթ Սաիթը RS FM ռադիոյին տված հարցազրույցում նշել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև առկա խնդրի լուծման հարցում Ռուսաստանը կարող է բանալի երկիր հանդիսանալ:



 



«Մենք հայերի հետ խնդիր ունենք: Հայերը շարունակ առաջ են բերում Հայոց ցեղասպանության հարցը: Իհարկե, այս  հարցում Հայաստանի թիկունքում կանգնած ուժը Ռուսաստանն է, և դա բոլորը գիտեն: Իրականում, Թուրքիայի և Հայաստանի միջև  խնդիրների լուծման բանալի երկիրը Ռուսաստանն է:  Անցած ժողովի ժամանակ մենք այս հարցը օրակարգ բերեցինք: Քանի որ այս լարվածությունը ոչ մի երկրին օգուտ չի տա: Եթե այստեղ կարողանանք Ռուսաստանին համոզել, այս հարցում կարողանանք պայամանվորվածության հասնել, ի հայտ կգա խնդրի հնարավոր լուծման գաղափարը»:



 



Ըստ թուրք պատգամավորի` հարցի լուծման ամենակարևոր առանձնահատկությունը էներգետիկ կապերն են:  «Բանական գազը Եվրոպա է արտահանվում Թուրքիայով, ինչպես նաև ցամաքային կապը: Այստեղ Ռուսաստանը մի շարք շահեր ունի, քանի որ Հայաստանում շատ են ռուսական ներդրումները: Մենք էլ այս ուղղությամբ Ռուսաստանի, ռուս գործարարների տնտեսական շահերը հաշվի առնելով` ռուսներին հետևյալը պիտի ասենք. Հայաստանի հետ մեր համագործակցությունը ձեզ համար էլ շահավետ կլինի, քանի որ այստեղ  տնտեսական շահերը, ռազմավարական պայմանագրերը, բնական գազի գազատարները Թուրքիայով են անցնում: Այս ամենը ձեր գործին էլ օգտակար կլինի: Արդեն այս լարվածությունը մի կողմ թողնենք, նստենք զբոսաշրջության, մշակութային համագործակցության, առևտրի հարցեր քննարկենք: Թող առևտրից երկու կողմն էլ օգտվի: Եվ այս ամենը պետք է հասկացնենք նրանց: Անհրաժեշտ է համատեղ քննարկել փոխադարձ շահերի, ավելի շատ ժողոներ անցկացնել», -նշել է Ռըֆաթ Սաիթը: