Օնորե Դը Բալզակ. Խոհեր

Օնորե Դը Բալզակ. Խոհեր
Սերը միակ կիրքն է, որ չի ճանաչում ոչ անցյալ, ոչ ապագա:



 



Նա, ով շարունակ միլիոն է փնտրում, հազվադեպ է այն գտնում, իսկ նա, ով չի փնտրում, երբեք չի գտնում:



 



Արձակ գրելիս պետք է ամուր կանգնենք հողին, իսկ պոեզիա գրելիս պետք է բարձրանանք աներեւակայելի բարձունքներ:



 



Ծիծաղով բուժվում են բարքերը:



 



Իդեալական գեղեցկությունը ոչ մեկին պետք չէ, եթե նրանով ոչ ոք չի հիանում: Ազգերի ապագան մայրերի ձեռքում է:



 



Ամեն ինչ իր ժամանակին է լինում նրանց համար, ովքեր սպասել գիտեն:



 



Սերն զգացվում է սիրահարի ձայնում ավելի արագ, քան նկատվում է աչքերում:



 



Երախտապարտ սիրտը սխալ չի կարող լինել:



 



Սերն այնպես է կորչում կենցաղում, որ այն պահելու համար հարկավոր է միմյանց մեջ նկատել բացառիկ որակներ:



 



Կինը պետք է տրվի այն տղամարդուն, որը կազատի նրան հոգսերից:



 



Բոլոր գիտությունների բանալին հարցական նշանն է:



 



Երջանիկ մարդը ձանձրալի թեմա է:



 



Ճաշակ ունենալն ավելի մեծ բան է, քան խելք ունենալը:



 



Գաղափարը փաստից կարեւոր է:



 



Իրական գիտնականը երազողն է: Իսկ նա, ով երազել չգիտի, ինքն իրեն պրակտիկ մարդ է անվանում:



 



Թարգմանությունը` Աշխեն Քեշիշյանի