ՎիվաՍել-ՄՏՍ -ը «Վերածնունդ» մրցույթ- փառատոնի գլխավոր հովանավորն է

ՎիվաՍել-ՄՏՍ -ը  «Վերածնունդ» մրցույթ- փառատոնի  գլխավոր  հովանավորն է
Գյումրիում մեկնարկեց երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային հինգերորդ մրցույթ-փառատոնը, որի գլխավոր հովանավորը կրկին ՎիվաՍել-ՄՏՍ-ն է: «Վերածնունդ» մրցույթ-փառատոնն անցկացվում է «Գյումրին` ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում: Այս տարի միջոցառումը նվիրված է Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին եւ Սպիտակի երկրաշարժի 25-րդ տարելիցին:



 



Երաժշտական մրցույթին մասնակցելու է 2415 երաժիշտ-կատարող` աշխարհի 30 երկրներից (Հայաստան, Ռուսաստան, Գերմանիա, Վրաստան, Իրան, Իսրայել, Ավստրիա, Լատվիա, ԱՄՆ, Իտալիա, Ֆրանսիա): Ժյուրիի կազմում են հանրահայտ կատարողներ, նշանավոր արվեստագետներ:



 



Արդեն 5 տարի երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» մրցույթ-փառատոնը համարվում է Հայաստանի երաժշտական աշխարհի գլխավոր իրադարձություններից մեկը, որն օժտված պատանի եւ երիտասարդ երաժիշտներին հնարավորություն է տալիս ստանալու համընդհանուր ճանաչում եւ հիմք է հանդիսանում հաջող կարիերայի համար: Հայաստանում մրցույթ-փառատոնը մշակութային կյանքի առավել նշանակալի իրադարձություններից մեկն է:



 



ՎիվաՍել-ՄՏՍ...



 



Դու կապ ունես: