Երևան կգա Նիկիտա Միխալկովը

Երևան կգա Նիկիտա Միխալկովը
Ինչպես հայտնում են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մամուլի ծառայությունից, մինչև այս ամսվա վերջ Հայաստան կժամանի ռուս հայտնի կինոռեժիսոր, դերասան Նիկիտա Միխալկովը: Նա Կինոռեժիսուրայի բարձրագույն դպրոցում վարպետության դասեր է անցկացնելու: Նույն աղբյուրը տեղեկացնում է, որ ինստիտուտը շարունակում է բանակցային աշխատանքերը ռեժիսորներ Էմիր Կուստուրիցայի, Կիմ կի Դուկի, Պեդրո Ալմոդովարի, Քշիշտոֆ Զանուսսիի հետ, որոնց անունները նախապես նշվել էին և ովքեր պետք է վարպետության դասեր անցկացնեին Կինոռեժիսուրայի բարձրագույն դպրոցի սաների համար: