Օպերայի և բալետի թատրոնը կրկին բացեց իր դռները

Օպերայի և բալետի թատրոնը կրկին բացեց իր դռները
Շահագործման հանձնվեց  Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմը: Այն նշանավորվեց նորամուտի գալա համերգով, որին ներկա են գտնվել նաև նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը: Թատրոնի վերանորոգման և բեմի արդիականացման աշխատանքների վրա ծախսվել է շուրջ 8 միլիոն եվրո: Հիշեցնենք, որ թատրոնի բեմի տեխնիկական վերազինման այս աշխատանքները սկսվել էին 2012 թվականին և տևեցին 8 ամիս: