Արա Գյուլերը Հայաստանում է

Արա Գյուլերը Հայաստանում է
Մեր դարի լավագույն լուսանկարիչներից մեկը` Արա Գյուլերը Հայաստանում է: Հունիսի 4-ին, ժամը 15:00-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի ստամբուլաբնակ հայազգի լուսանկարչի «Բարև ձեզ» խորագիրը կրող ցուցահանդեսը: Ցուցահանդեսը ներառում է աշխարհահռչակ լուսանկարչի` աշխարհի տարբեր անկյուններում և տարբեր ժամանակներում արված ավելի քան 100 աշխատանք: