Փնտրում ենք եւ չենք գտնում

Փնտրում ենք եւ չենք գտնում

Օրերից մի օր այրվում է հսկայական մի գրադարան: Մոխիրների մեջ պահպանվում է ընդամենը մեկ ձեռագիր: Անցնում են տարիներ, ձեռագրի վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Մի օր մի աղքատ մարդ անցնում է մոխիրների կողքով եւ պատահական գտնում ձեռագիրը: Դրա վրա գրված էր. «Նա, ով կգնա ծովի ափ եւ կգտնի ամենատաք քարը, կյանքում կունենա այն, ինչ երազում է»: Աղքատը, քանի որ ոչինչ չուներ կորցնելու, որոշում է վեր կենալ ու գնալ ծովի ափ: Նա մեկը մյուսի ետեւից գտնում էր քարերը ու դեն շպրտում: Քարերը բավական գեղեցիկ էին, սակայն աղքատն ուշադրություն չէր դարձնում դրանց վրա, նա անդադար փնտրում էր իր երջանկության տաք քարը: Անցնում են օրեր, տարիներ, սակայն աղքատն այդպես էլ չէր գտնում տաք քարը:



 



ՀԳ - Այդպես ենք հաճախ վարվում մեր կյանքում, դեն ենք նետում այն, ինչ գտել ենք, ու շարունակ փնտրում ենք մի բան, որը չկա:



 



Պատրաստեց Աշխեն ՔԵՇԻՇՅԱՆԸ