Շարմնազանովը զայրացավ և խնդրեց անջատել Ն. Փաշինյանի խոսափողը

Շարմնազանովը զայրացավ և  խնդրեց անջատել Ն. Փաշինյանի խոսափողը


Քիչ առաջ  ԱԺ-ում ՀԱԿԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ու ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի միջև վիճաբանություն է տեղի ունեցել։ Ինչպես տեղեկացնում է hraparak.am-ի թղթակիցը Շարմնազանովը զայրացել է և  խնդրել անջատել Ն. Փաշինյանի խոսափողը։





 



Հոկտեմբերի 21–ի նիստի ժամանակ Փաշինյանը Սոցիալական ու աշխատանքի հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարց ուղղելիս նշել էր, որ պատգամավորները բողոքել էին, թե իր նման ընդդիմադիր պատգամավորները խաթարում են ԱԺ օրակարգի արագ ընդունումը։ Այս միջադեպն առաջացրել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի դժգոհությունը, ով ընդգծել է, որ պատգամավորի ելույթը որևէ կապ չունի քննարկվող հարցի հետ։ Այսօր քննարկումը շարունակվել է, որի ժամանակ էլ տեղի է ունեցել վիճաբանությունը: