Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների լավագույն կատարողներից մեկն առաջարկում է «խորհրդարանական հեռուստատեսություն» ստեղծել

Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների լավագույն կատարողներից մեկն առաջարկում է «խորհրդարանական հեռուստատեսություն» ստեղծել

Ռուս անվանի երգիչ, ներկայումս ՌԴ Պետդումայի մշակույթի հարցերով առաջին փոխնախագահ  Իոսիֆ Կոբզոնը առաջարկել է ստեղծել խորհրդարանի ստորին պալատի համար առանձին հեռուստաալիք, կամ մշտապես հեռարձակել դրա նիստերը դաշնային ալիքներով: Կոբզոնի խոսքերով, նակինում՝ ԽՍՀՄ օրոք ժողովրդական պատգամավորների բոլոր նիստերը հեռարձակվում էին կենտրոնական հեռուստաեթերով, այժմ Պետդումայի աշխատանքներով հետաքրքրվողներնա վելի քիչ չեն, սակայն խորհրդարանականները բոլորին ուղարկում են ստորին պալատի կայքին հետևելու:



«Չ՞է որ բոլորը չեն, որ տեխնիկային տիրապետում են, ծերերը, ովքեր չգիտեն, թե ինչ է կայքը, ավագ սերունդը, վետերանները՝ նրանցից ոչ ոք երբեք ինտերնետ չի մտնի», - ասել է ռուս անվանի երգիչն ու քաղաքական գործիչը, առաջարկելով ստեղծված իրավիճակում ստեղծել հատուկ հեռուստաալիք խորհրդարանի համար, կամ վարձակալել մեկ-երկու եթերային ժամ ուրիշներից: