Երևանում և Գյումրիում կանցկացվի ճապոնական ֆիլմերի փառատոն

Երևանում և Գյումրիում կանցկացվի ճապոնական ֆիլմերի փառատոն

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս. թ. նոյեմբերի 2-6-ը Երևանում և Գյումրիում կանցկացվի ճապոնական ֆիլմերի փառատոն: Փառատոնի անցկացման աշխարհագրությունն ընդլայնելու նպատակով` այս տարի նախատեսվում է նաև ցուցադրություն Էջմիածին քաղաքում: Փառատոնի ընթացքում կներկայացվի պատմական և ժամանակակից թեմաներով 5 լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ: Փառատոնի բացումը տեղի կունենա ս. թ. նոյեմբերի 2-ին, ժամը 18:30-ին «Մոսկվա» կինոթատրոնի կապույտ դահլիճում: Կինոթատրոնի ճեմասրահում «Հիկարի» կենտրոնի սաները կներկայացնեն ճապոնական օրիգամի արվեստը: Փառատոնի բացմանը ելույթ կունենան «Հիկարի» կենտրոնի նախագահ Կարինե Փիլիպոսյանը, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության, ՀՀ մշակույթի և արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները:



 



Հայ և ճապոնացի կոմպոզիտորների ստեղծագործություններով հանդես կգա «Հովեր» պետական կամերային երգչախումբը, կցուցադրվի նաև «Ծաղկունքից հետո» ֆիլմը: