Ռուսաստանը և Եվրոպան մրցակցում էին Հայաստանի համար

Ռուսաստանը և Եվրոպան մրցակցում էին Հայաստանի համար

Իշխանությունն այսօր ՄՄ-ի ազդեցությանը շատ անլուրջ է վերաբերվում, հաշվարկներ չի անում: Աննախադեպ երևույթ է տնտեսագիտության մեջ, երբ մտնում են մի միության մեջ, որի հետ սահման չկա. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀԱԿ ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։






Նրա խոսքով, երբ ԵՄ-ի և Ազատ առևտրի շրջանակից դուրս ենք գալիս և գնում ենք ՄՄ, 180 աստիճանով փոխում ենք արտաքին առևտուրը։ Մեկնաբանելով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հայտարարությունը, թե գազի սուբսիդավորումը Մաքսային միությանը միանալու գինն էր, Խաչատրյանը խորհուրդ տվեց այդ հայտարարությունը չհամարել կառավարության որոշումը. «Դա դեռ մի անձի որոշում է և դեռ պարզ չէ, թե ՌԴ-ը կսուբսիդավորի գազի 30% գինը, թե ոչ»։






Ըստ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի՝ ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրման դեպքում, հավասարակշռության խախտում չէր լինի: «Ռուսասատանը և Եվրոպան մրցակցում էին Հայաստանի համար, որի հետևանքով, թե Ռուսաստանը, թե Եվրոպան ճնշումներ բանեցրին Հայաստանի վրա: ՌԴ-ի ճնշումները գերակշռեցին Արևմուտքի ճնշումներին»,- ասաց Զուրաբյանը, ում համար անհասկանալի է, թե ի՞նչպես է լուծվելու Հայաստանի և ՌԴ-ի հետ ընդհանուր սահման չունենալու հարցը։