Միակ մարդը ով պետք է ձերբակալվի՝ Վալերի Օսիպյանն է

Միակ մարդը ով պետք է ձերբակալվի՝ Վալերի Օսիպյանն է

Վերջին օրերին տեղի ունեցող իրավիճակներին փորձեցին պարզաբանում տալ «Հայաստանի ազգային հրամանատարների խորհրդի անդամներ» ազատամարտիկներ՝ Ասլան Գրիգորյանը, Սուրեն Սարգսյանը, Խաչիկ Ավետիսյանը։



 



Թվարկվածներից՝  Սուրեն Սարգսյանը նախ ներկայացրեց իրենց ծրագրերը և դրանց արդյունքները․«Մենք կազմեցինք մեր երկրորդ կլոր սեղանը, այս անգամ մեր քննարկմանը մասնակցեցին կուսակցություններից ՝«ԱԺՄ-ն» , «Ժողովրդական կուսակցությունը», «ՀԺԿ-ն», « ՀԱԿ-ը», «Բարգավաճ  Հայաստան-ը» և մի քանի կուսակցություններ, սակայն կլոր սեղանին չկար «ՀՀԿ» նախագահ Սերժ Սարգսյանը։ Մեր նպատակն է հրաժարական տալ Սերժ Սարգսյանին, փոխել իշխանությանը և ստեղծել այնպիսի կառավարություն, որը ժողովրդի համար ավելի բարեկեցիկ երկիր կապահովվի։ Վաղը «Ազաատության հրապարակում» ժամը 5-ին կլինի մեր հանրահավաքը, մենք ազգովի պետք է պայքարենք այս իշխանության դեմ։



 



 Իշխանությունները ուղեղազուրկ են, նրանք պետք է խելքները գլուխները հավաքեն ։  Իրենց մարտական ընկերոջ արած քայլերին անդրադարձավ  Խաչիկ Ավետիսյանը․«Շանթը ինքնատիպ մտածելակերպի տեր մարդ է։ Երեկվա գործողություններից տեղյակ էին և իշխանուրյունները և քաղաքացիները, քանի որ ոչինչ գաղտնի չի եղել։ Շանթի քայլերից նաև տեղյակ էր Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։



 



 Ոստիկանությունը նախապատրաստված էր, մեքենաները պատրաստ կանգնաց էին։ Ոչ ոք Շանթին մեղադրելու իրավունք չունի, բոլորի համբերության բաժակը լցվել է արդեն։ Միակ մարդը ով պետք է ձերբակալվի Օսիպյանն է»։



 



Ասլան Գրիգորյանը իր խոսքում նշեց, որ բոլորի համար էլ հաճելի չէ այս իրավիճակը։ Hraparak.am-ի այն հարցին թե, եթե խաղաղ ճանապարհով չլուծվի այս հարցը, ապա ի՞նչ տեղի կունենա, ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը պատասխանեց․« Ո՞վ է ասում, որ խաղաղ ձևով չի լուծվի այս հարցը»։