Արարատում կրքերը կթեժանան «մի ուրիշ ձեւ»` ինտրիգները կհասնեն գագաթնակետին

Արարատում կրքերը կթեժանան «մի ուրիշ ձեւ»` ինտրիգները կհասնեն գագաթնակետին

Նոյեմբերի 8-ին Արարատում կրքերը կթեժանան «մի ուրիշ ձեւ»` ինտրիգները կհասնեն գագաթնակետին: Նույն օրը, նույն տեղում, նույն ժամին կհրավիրվեն եւ ԲՀԿ-ի, եւ ՀՀԿ-ի միտինգները:



Ընդ որում, ԲՀԿ-ական միտինգին մասնակցելու է անձամբ Գագիկ Ծառուկյանը:



Սակայն խնդիրն այն է, որ ՀՀԿ-ն ավելի վաղ է դիմած եղել քաղաքապետարանին,  ուստի վերջինը մերժել է ԲՀԿ-ի հայտը: Ծառուկյանը «մեծականով» կանգնել ու հայտարարել է. «Կգնանք, կտեսնենք, կհաղթենք», իմա` կապ չունի` մերժել են, թե ոչ, մենք մեր միտինգն անելու ենք:



 



Ու սա այդ օրվա միակ ինտրիգը չէ: Իր հերթին Արայիկ Գրիգորյանը դիմել է Հովիկ Աբրահամյանին` մարզի «Ասողիկին», թե դու էլ արի մեր կողմից մասնակցի միտինգին, որպես հակընդդեմ հայտ: Հիմա Արարատի մարզը շունչը պահած սպասում է, որ տեսնի՝ նախընտրական ժամանակահատվածում «տակից» խաղեր տված Հովիկ Արգամիչը մասնակցելո՞ւ է միտինգին, թե՞ ոչ:



Որ մասնակցի` ո՞ւմ կողմից: