Անհանգստանալու պատճառ չունե՞նք

Անհանգստանալու պատճառ չունե՞նք

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը չի կարծում, որ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը Լեռնային Ղարաբաղի համար խնդիրներ, կամ ինչպես որոշ քաղաքական վերլուծաբաններ են նկատում՝ այս երկու երկրների միջև սահմանային անցակետ դնելու հավանականություն կառաջացնի։



 



«Չեմ կարծում, որ լինելու է անցակետ կամ այլ խնդիր, ասենք առևտուրը կամ ապրանքաշրջանառությունը, բեռնա և մաքսափոխադրումները կարգավորող ինչ-որ կետեր դրվեն։ Պարզ է դա ինչու, որովհետև Արցախը և Հայաստանն ունեն հատուկ հարաբերություններ և այստեղ անկախ նրանից, թե Հայաստանն ինչ միջազգային կազմակերպության է անդամակցելու և երբ է անդամակցելու, չեմ կարծում, որ կլինեն նման սահմանափակումներե,-Tert.am-ի հետ զրույցում ասել է Դավիթ Բաբայանը: