Այդ անըմբռնելի Հմայակը

Այդ անըմբռնելի Հմայակը

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն այսօր հանկարծ իր վրա է վերցրել ՀՀ-ի՝ Մաքսային միությանը միանալու որոշումից բխող քայլերի թիվ մեկ մեկնաբանի դերը: Խեր լինի, ինչպես ասում են:



 



Քանի դեռ Բորդյուժան Հայաստանում է, Հմայակ Հովհաննիսյանը, հավանաբար, որոշել է արդարացնել ռուսական հեռուստաէկրանի աստղ լինելու իր հանգամանքը: Նա միանգամայն տրամաբանական է համարում, որ Հայաստանում հիմնվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ակադեմիա: «Տրամաբանական է, որովհետև Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիային սահմանակից երկիր է, որի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, և Հայաստանը ՀԱՊԿ անդամ այն պետություններից մեկն է, որի տարածքում տեղակայվում է ՀԱՊԿ-ի ռազմական հենակետը»,-Tert.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետը:



 



Այս ամենից բացի Հմայակ Հովհաննիսյանը ուրիշ ճշմարտություններ էլ է ասել: Մանավանդ ընդգծել է Հայաստանում համապատասխան կադրեր աճեցնելու հարցի կարևությունը՝  ՀԱՊԿ-ի հետ բարզմակողմանի համագործակցությունը տարբեր ոլորտներում խորացնելու նպատակով:



 



Ամեն ինչ հրաշալի է, ամեն ինչ համապատասխանում է նախագահական նստավայրից հնչող ֆորմուլիրովկաներին: Մի բան է միայն անհասկանալի՝ ինչո՞ւ հենց Հմայակ Հովհաննիսյանը: Մի՞թե Հմայակն էլ…