ՀՕՊ միասնական համակարգ՝ Հայաստանի և Ղազախստանի հետ

ՀՕՊ միասնական համակարգ՝ Հայաստանի և Ղազախստանի հետ

Ռուսաստանը ծրագրում է ուժեղացնել Բելառուսի հետ համատեղ Հակաօդային պաշտպանությունը և ձեռնամուխ լինել նմանատիպ համակարգերի ստեղծմանը Հայաստանի և Ղազախստանի հետ:



 



Կրեմլում բարձրաստիճան սպաների ներկայացման արարողության ժամանակ նման հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է "Ռեգնում"-ը:



 



"Այս տարի հաջողությամբ պսակվեցին ռուս-բելառուսական համատեղ ռազմավարական զորավարժությունները` "Արևմուտք-2013" անվանմամբ: Այժմ հերթը Հայաստանի և Ղազախստանի հետ նման տարածաշրջանային համակարգերի ձևավորմանն է",- հայտարարել է Պուտինը` ընդգծելով, որ նման համագործակցությունը շոշափելիորեն բարձրացնում է Ռուսաստանի և նրա գործընկերների պաշտպանական կարողությունը, ինչպես նաև ծառայում խաղաղության ամրապնդմանը և եվրասիական տարածքում կայունության ամրապնդմանը: