Ինչո՞ւ պիտի Ուկրաինայի պարտքերը ԵՄ-ն «փակվի»

Ինչո՞ւ պիտի Ուկրաինայի պարտքերը ԵՄ-ն «փակվի»

Ուկրաինայում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Յան Տոմբիսնկին իր տեսակետն է արտահայտել ուկրաինայան զարգացումների վերաբերյալ:



Ըստ նրա, «Եվրամիությունը չի պատրաստվում վճարել Ուկրաինայի պարտքերի դիմաց, իսկ ուկրաինական կողմի հայտարարությունները՝ կապված Ռուսաստանի և ԱՊՀ հետ առևտրում ունեցած կորուստների դիմաց ԵՄ կողմից փոխհատուցման հետ, քննարկման ենթակա չեն:



 



Ըստ Տոմբիսնկու, Ուկրաինայի դժգոհությունները հիմնավորված չեն: «Ինչո՞ւ պետք է ԵՄ-ն ծածկի այնպիսի ծախսեր, որոնք գոյացել են ուրիշների կողմից: Ցանկացած դեպքում, անհասկանալի է, թե ի՞նչ կերպ պետք է կատարվի փոխհատուցումը: ԵՄ-ն ուրախ կլինի իր ներդրումն ունենալ տնտեսական բարեփոխումներում, սակայն դա չի նշանակում, թե մենք պետք է վճարենք Ուկրաինայի պարտքերը», - ասել է նա: 



 



ԵՄ ներկայացուցչի կարծիքով, Ուկրաինայի փոխհատուցման լավագույն տարբերակ կարող է լինել նոր շուկաներ հասանելիության հնարավորությունների ստեղծումն ու ներդրումների և տեխնոլոգիաների ներգրավումը: