Խուսափեք «Զանգեր» կոչվող ճանապարհահատվածներով երթևեկելուց

Խուսափեք «Զանգեր» կոչվող ճանապարհահատվածներով երթևեկելուց

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ի ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:



Որոշ շրջաններում, մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան, Գեղարքունիքի մարզի Գավառ, Սյունիքի մարզի Մեղրի, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում այս պահին տեղում է ձյուն:



Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ, Ծիլքար-Քուչակ ճանապարհահատվածը: Գեղարքունիքի մարզի Գավառ-Սևան ավտոճանապարհին, ինչպես նաև Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից մինչև «Զանգեր» կոչվող հատվածում առկա է մերկասառույց.  ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս զերծ մնալ վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկելուց: