Երևան-Սևան ավտոճանապարհին քամու հետևանքով 2 ծառ է շրջվել

Երևան-Սևան ավտոճանապարհին քամու հետևանքով 2 ծառ է շրջվել

Դեկտեմբերի 3-ին, ժամը 20.40-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 40-րդ կմ-ին ուժեղ քամու հետևանքով 2 ծառ շրջվել և փակել են ճանապարհի երթևեկելի հատվածը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները շրջված ծառերը մասնատել և հեռացրել են ավտոճանապարհից, հայտնում են ԱԻ նախարարությունից: