ՀՀԿ-ի համար ՍԴ-ի որոշումը վիրավորական չէ

ՀՀԿ-ի համար ՍԴ-ի որոշումը վիրավորական չէ

Սահմանադրական դատարանի որոշումը վերջնական է եւ քննարկման ենթակա չէ, ինչ որոշում կայացնի Սահմանադրական դատարանը, բոլորը, այդ թվում՝ ես, պարտավոր ենք ենթարկվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը:



 



Նա շեշտել է, որ ՍԴ-ի որոշումը պարտադիր է լինելու բոլորի համար, զարմանալի կլիներ, եթե որեւէ մեկը չենթարկվեր դրան: Մանվել Բադեյանի խոսքով՝ ՍԴ-ն որեւէ մեկին չի ենթարկվում, անգամ՝ ճնշումներին չի ենթարկվում:



 



Կարելի՞ է սա համարել պայքարի արդյունք՝ հարցին, ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքել է. «Եթե իրենք չդիմեին ՍԴ, որեւէ արդյունք չէր լինի իհարկե, բայց ՍԴ-ի որոշումը եթե պետք է որեւէ մեկի ճնշման ներքո կայացվի, դա արդեն Սահմանադրական դատարան չի: Ես վստահ եմ, որ ՍԴ-ն արդար է, անաչառ է եւ անում է ամեն ինչ օրենքի տառին եւ ոճին համապատասխան: ՍԴ-ն առայժմ ընդամենը կասեցրել է, դա չի նշանակում, թե ՍԴ-ն վերջնական որոշումը կայացրել է»,- ասել է պատգամավորը: 



 



Հարցին, թե ՍԴ-ից վիրավորված չեք, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանել է. «Բացարձակապես, ոչ մի վիրավորանք չկա: Վերջին ինսանտցիան, որ օրենքի սահմանադրականությունը գնահատում է կամ մերժում է, դա ՍԴ-ն է, ինչքան էլ իմ դուրը գա կամ չգա»: