Ճոխ նշել Է վարչապետի ծննդյան օրը

Ճոխ նշել Է վարչապետի ծննդյան օրը

Փետրվարի 1-ին կառավարության ողջ էլիտան Արագածոտնում է եղել, հրավիրված են եղել նաեւ մարզի ՀՀԿ-ական համայնքապետերը: Պարզվում է՝ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն ուշացումով, բայց որոշել է ճոխ նշել վարչապետի ծննդյան օրը (Տիգրան Սարգսյանը ծնվել է 1960 թվականի հունվարի 29-ին): Տոնակատարությունը տեղի է ունեցել մարզպետի «Նարեկ» ռեստորանում: Մեր հարցին մարզպետը կցկտուր պատասխանեց, թե նման բան չկա, որ ինքը ռեստորանում ընտանեկան տոն է նշել այդ օրերին: