Ուկրաինայում վաղը` փետրվարի 25-ին, կմեկնարկի ընտրական գործընթացը

Ուկրաինայում վաղը` փետրվարի 25-ին, կմեկնարկի ընտրական գործընթացը

Ինչպես տեղեկացնում է korrespondent.net-ը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Կոնստանտին Խիվչենկոն հայտարարել է, որ ԿԸՀ-ն պարտավորված չէ համապատասխան հայտարարություն անել։



 



«Իրավական տեսանկյունից ԿԸՀ-ի նիստ անցկացնելու անհրաժեշտություն չկա՝ ընտրական գործընթացի մեկնարկի մասին բարձրաձայնելու համար։ Դա արդեն ենթադրում է Գերագույն ռադայի ընդունած որոշումը, և ընտրական գործընթացը մեկնարկում է արդեն վաղվանից»,-ասել է Խիվչենկոն։



 



Ուկրաինայի արտահերթ նախագահական ընտրություններում թեկնածուների անուններ դեռևս չեն շրջանառվում: Սպասումները, թե նրանցից մեկը լինելու է նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն, կարծես, չեն արդարանում:



 



Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին հայտարարություն չի արել,  «Ուկրաինա» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Տիմոշենկոյի փաստաբան Սերգեյ Վլասենկոն:



 



«Տեղեկություն է տարածվել, որ Յուլիա Վլադիմիրովնան հայտարարել է նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին, սակայն դա չի համապատասխանում իրականությանը»,- ասել է նա: