Թուրք-ադրբեջանական զորավարժություններ Կարսոի տարածաշրջանում

Թուրք-ադրբեջանական զորավարժություններ Կարսոի տարածաշրջանում

Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությամբ Կարսի տարածաշրջանի Աքբաբա զինավարժարանում տեղի են ունեցել «Ձմեռ 2014» խորագրով զորավարժություններ:



 



Զորավարժությունների նպատակը, որոնց մասնակցել է 1714 մարդ, այդ թվում 85-ը՝ Ադրբեջանի ներկայացուցիչներ, «Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի անձնակազմերի միջև գործողությունների համակարգման մեծացումն է, ձնային և սառնամանիքային պայմաններում ստորաբաժանումների մարտական պատրաստականության և մարտունակության փորձարկումը, դիրքավորման, սննդի և մատակարարման հարցերի ուսումնասիրումը», ասված է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հաղորդագրությունում: