Թուրքերի դարդը Ղրիմն է

Թուրքերի դարդը Ղրիմն է

Ուկրաինայի նկատմամբ Եվրամիության դիրքորոշումը ճիշտ չէ: Այս մասին հայտարարել է ԵՄ հարցրերով Թուրքիայի նախարար և Եվրամիություն մտնելու համար գլխավոր բանագնաց Մևլյութ Չավուշօղլուն:



 



«Մենք 2 տարի Եվրոպայի մեր գործընկերներին փորձում ենք բացատրել, որ Ուկրաինայի առջև ճիշտ չէ հարցը դնել «կամ ընտրեք մեզ, կամ դուք մեզ հետ չեք» ձևաչափով, սխալ դիրոքորոշում է»,- ասել է նա:



 



Նա հույս է հայտնել, որ Ուկրաինան չի մասնատվի`չնայած, նրա կարծիքով, նման վտանգ գոյություն ունի:



 



«Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը վտանգի տակ է»,- ասել է թուրք նախարարը: