Ջոն Քերիի տեղակալը ժամանում է Կիև

Ջոն Քերիի տեղակալը ժամանում է Կիև

Ինչպես հաստատել են Կիևում ԱՄՆ դեսպանատանը, փետրվարի 25-26-ը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բերնսը կայցելի Ուկրաինա:  



Կիևում Բերնսը խորհրդակցություններ կանցկացնի Ուկրաինայի առաջատար քաղաքական առաջնորդների, գործարար շրջանի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ «բոլոր ուկրաինացիներին կայուն, ժողովրդավարական և ապահով ապագա ապահովելու» հարցերում ԱՄՆ կողմից Ուկրաինային հատկացվող աջակցման թեմաներով:



«Բերնսը կհանդիպի Ալեքսանդր Տուրչինովի, Արսենի Յացենյուկի և Գերագույն Ռադայի մի շարք պատգամավորների հետ: Նա կոչ կանի նոր կառավարությանը իրականացնել բոլոր միջոցառումները, որոնք անհրաժեշտ են մայիսին ազատ ւ արդար ընտրություններ անցկացնելու համար», - ասված է հաղորդագրության մեջ: