Հեռախոսազրույցներ` Ուկրաինայի հարցի հետ կապված

Հեռախոսազրույցներ` Ուկրաինայի հարցի հետ կապված

Ինչպես փոխանցում է kommersant.ru-ն. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ հեռախոսազրույցներ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ։



 



«Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ կայացել է Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի նախագահների հեռախոսազրույցը։ Կողմերը քննարկել են Ուկրաինայում վերջին զարգացումները»,- նշվում է Կրեմլի պաշտոնական կայքում։



 



Բելառուսի և Ղազախստանի նախագահների հետ հեռախոսազրույցներում ևս Պուտինն անդրադարձել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակին։



 



Քննարկումների մասին մանրամասներ չեն հաղորդվում: