Իտալիայի նոր կառավարությանը՝ կանաչ ճանապարհ

Իտալիայի նոր կառավարությանը՝ կանաչ ճանապարհ

Փետրվարի 24-ին Իտալիայի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը վստահություն է հայտնել կոալիցիոն կառավարությանը՝ նորանշանակ վարչապետ Մատեո Ռենցիի գլխավորությամբ:



Կոալիցիոն կառավարության սատարման օգտին քվեարկել է 169 սենատոր, դեմ՝ 139: Նոր կառավարությանը աջակցել են Ռենցիի կողմից ղեկավարվող դեմոկրատական կուսակցության, ինչպես նաև «Նոր աջ կենտրոն», «Քաղաքացիական ընտրություն» և «Իտալիայի համար» ֆրակցիայի ներկայացուցիչները: դեմ հանդես են եկել Բեռլուսկոնիի «Առաջ, Իտալիա», «Հինգ աստղերի շարժում», «Հյուսիսի լիգա» և «Ձախ տնտեսական ազատություն» ֆրակցիայի անդամները: