Բրիտանացի կրիմինալիստները փորձում են բացահայտել մայդանի դիպուկահարներին

Բրիտանացի կրիմինալիստները փորձում են բացահայտել մայդանի դիպուկահարներին

Ներկայումս բրիտանացի կրիմինալիստ փորձագետների մի խումբ աշխատում է Ուկրաինայում՝ օգնելու պարզել Կիևում դիպուկահարի կրակոցներին զոհվածների պատասխանատուներին: Ինչպես հայտնի է, այդ օրերին քաղաքի կենտրոնական փողոցներում սպանվել է տաս հոգուց ավելի մարդ: Փորձագետների խոսքով՝ իրենք հավաքում են ապացույցներ, որոնք կարող են կիրառվել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

Բրիտանացիները հայտարարել են, որ արդեն պարզել են 4 դիրքեր, որոնցից դիպուկահարները կրակել են ցուցարարների վրա: Փորձագետները չեն ցանկացել հայտնել իրենց անունները: Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հրաժարվել է հաստատել բրիտանացիների մասնակցությունը հետաքննությանը: