Յանուկովիչի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում

Յանուկովիչի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում

Փախուստի մեջ գտնվող Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ, ով մեղադրվաում է Ուկրաինայի ՔՕ համապատասխան հոդվածով՝ (կանխամտածված սպանություններ) Կիևի Պեչորյան շրջանային դատարանը ձերբակալման որոշում է կայացրել:



 



Ինչպես փոխանցում է УНИАН-ը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախնիցկին: “Յանուկովիչի նկատմամբ հետախուզում է հայտարարված: Նա մեղադրվում է մարդկանց զանգվածային սպանություններ իրագործելու մեջ՝ ՔՕ 115 հոդված, առաջին մաս (կանխամտածված սպանություն)՝ ծանրացուցիչ հանգամանքներում”,- հայտարարել է գլխավոր դատախազի պաշտոնակատարը: