Բեռնատարը բախվել է գազատար խողովակին

Բեռնատարը բախվել է գազատար խողովակին

Մարտի 14-ին, ժամը 08.36-ին ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան թաղամասի 2-րդ փողոցի թիվ 67 տան մոտակայքում բեռնատար ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. առկա է գազի արտահոսք` հրդեհի բռնկումով:



Դեպքի վայր է մեկնել թիվ մեկ մարտական հաշվարկ:



«1-04» ծառայության աշխատակիցների կողմից դադարեցվել է գազի արտահոսքը:



Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.20-ին, մարվել` 09.22-ին:



Գազատար խողովակի հարևանությամբ գտնվող էլ. սյան վրա այրվել է մոտ 4 գ.մ մալուխ և խոտածածկ տարածք (3 ք.մ):