Ոչ թե Սարոյան, այլ Մինասյան եղբայրներ

Ոչ թե Սարոյան, այլ Մինասյան եղբայրներ

«Սարոյան եղբայրների» ֆենոմենը անցյալ դարասկզբից եկավ ու չվերջացավ Դաշնակցության համար` Լեւոն Մկրտչյան-Վահագն Մկրտչյան, Արծվիկ Մինասյան-Էդիկ Մինասյան: Ինչո՞վ եք բացատրում այդ ֆենոմենը` հարցրինք ԲՀԿ-ի հետ համագործակցության եզրեր փնտրող ՀՅԴ ներկայացուցիչ, կուտակայինի դեմ պայքարի առաջամարտիկ Արծվիկ Մինասյանին, որի պատմաբան եղբայրը, ինչպես հիշում եք, Մարտի մեկի պատմությունը փոքր-ինչ այլ կերպ էր շարադրել պատմության դասագրքում, իսկ օրեր առաջ էլ ԵԿՄ համագումարում «սերժանպաստ» հարց ուղղեց երկրի նախագահին: «Հարցադրումը կոնկրետացրեք»: Դուք Սարոյան եղբայրնե՞ր եք: «Ոչ, մենք Մինասյան եղբայրներ ենք»: Հակընդդեմ ճամբարներո՞ւմ:



 



«Ո՞վ ասաց»: «Ագռավն ասաց վերեւից», Մարտի մեկի առնչությամբ Դուք ԲՀԿ-ի հետ հանձնաժողով էիք ստեղծում, երբ Ձեր եղբայրն այդ էջն այլեւս պատմականացրել էր, ինչպես գտնում են շատերը` «իշխանության լույսի ներքո»: «Դա Ձեր եւ այն մարդկանց տեսակետն է, որոնք չեն ցանկանում կարդալ պատմության դասագիրքն ամբողջությամբ, չեն կարողանում հասկանալ-պատկերացնել, թե Էդիկ Մինասյանի պատասխանատվությունն էդ դասագրքի շրջանակներում ինչքան  է, եւ չեք էլ ուզում ըմբռնել, թե այնտեղ ինչ է գրված եւ ինչ աղբյուրների հիման վրա»:



 



Կիսո՞ւմ եք իր տեսակետները: «Ես ոչ միայն կիսում եմ, այլեւ պաշտպանում եմ այն, ինչ գրված է այնտեղ, որովհետեւ յուրաքանչյուր պատմություն ունի նաեւ տվյալ պահի պատմություն գրող կոլեկտիվի սուբյեկտիվ մոտեցումը. ես որեւէ իրավունք ինձ չեմ վերապահում դատափետել այդ ամենը»: Զոհվածների ծնողներն ընդվզեցին այդ մոտեցման նկատմամբ. չե՞ք կիսում նրանց տեսակետը: «Իհարկե, չեմ կիսում ըմբոստության այն հատվածը, որը հիմնված է ապատեղեկատվության վրա, որ փոխանցել են իրենց»: