Հլա գյուղերը մտեք, երևի ըսենց ճամփա չեք գտնի (տեսանյութ)

Հլա գյուղերը մտեք, երևի ըսենց ճամփա չեք գտնի (տեսանյութ)

-«Անց ու դարձ չենք կարողանում անել, փող չունեն, որ  ասֆալտապատում անեն, գոնե շիբեն լցնեն, երևի դրան համար էլ փող չունեն:  Եթե ավտոյի տեխզննում չենք անում ակտ պատրաստա, բա հազարավոր մեքենաներ տեխզննման համար գումար են մուծում,  բա ուրա գնում էդ փողերը, մեքենա չէս կարողանում քշել, ճանապարհները շատ վատ են»,- ասում է Բանավան թաղամասի բնակիչ 45-ամյա Արտակը- դեպի Բանավան թաղամաս մտնող հատվածում  մի քանի հիմնարկություն կա, լավ դրանց էլ հաճելիա էս ճանապարհներով երթևեկելը: Կամ զինկոմը գնտվումա էս ճամփի վրա  նորակոչիկներ են ճամփու դնում, լավ էս մեր քաղաքային իշխանությունները ընդհանրապես քաղաքի միջով ման չեն գալիս, էս քանդված ու ավերված փողոցները չեն տեսնում, թե տեսնելու չեն տալիս: Տեսնում եք թե ինչ վիճակումա ճանապարհները նկարեք ցույց տվեք, շատ խոսալն ավելորդա:



 



  -«Էս թաղամասի վիճակա, մի ճամփա չկա, որ անցնենք, հլա 2 օր առաջ գայիք,  ջրի խողովակները տրաքել էին ու շենքերի բակով  անցնել չէր լինում: Ուզում էինք հավաքվել ու գնալ քաղաքապետարան, լավա ջրմուղից եկան վթարը վերացրեցին, բայց դեռ փոս չեն լցրել, ասում են,  տեսնենք, եթե մի քանի օր անցնի ջուր դուրս չտա  նոր փոսը կլցնենք-ասում էին թաղամասի բնակիչները- միշտ էս մասում վթարա լինում, փոս տեղա խողավակները ,  ճնշումը էս մասում շատ ուժեղա դրանից էլ խողովակները տրաքում են: Բայց մեր թաղամասի առաջնային խնդիրը մեր ճանապարհներն են, մինչև տուն էս հասնում ցեխի մեջ կորում էս: Հլա գյուղերը մտեք, երևի ըսենց ճամփա չեք գտնի»:



 



Ըստ բնակիչների արդեն  10 տարի է ինչ թաղամասում չի կատարվում ասֆալտապատում, անգամ փոսալցումներ: Միայն ջրի խողովակները փոխելուց  հետո տվյալ հատվածները հողով լցրել են:  Բնակիչները նշեցին, որ համատիրության նախագան նստելու տեղ չունի, եթե հարց է լինում  Էմայի միջոցով ենք կարողանում  համատիրության նախագայի հետ կապ հաստատել:



 



Հրազդան քաղաքում  հանդիպել ենք կան թաղամասեր, որ թաղապետերը կամ համատիրության նախագանները նստելու տեղ չունեն, նրանք կամ տանն են ընդունում բնակիչներին կամ էլ փողոցում` տեսնելուց:



Մեր նկարահանումից  հետո     սկսել էին փոսալցման աշխատանքները:  Համատիրության նախագահ Զավեն Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ աշխատանքները ընթացքի մեջ են, կատարվում են փոսալցումներ:





 



 



Նելլի Կարապետյան