Ինչ են քննարկել «Դեմ եմ» շարժման ներկայացուցիչները

Ինչ են քննարկել «Դեմ եմ» շարժման ներկայացուցիչները

Քիչ առաջ «Դեմ եմ» շարժման ներկայացուցիչները՝ ովքեր հանդիպման էին եկել 4 քաղաքական ուժերի հետ, լրագրողների հետ զրույցում ներկայացրեցին թե ո՞րն է հանդիպման հիմնական նպատակը և ինչ են քննարկել։



«Գևորգ Գորգիսյանը մեզ ասաց, որ հանդիպման ընթացքում քննարկել են մարտի 22-ին անցկացվելիք կազմակերպչական հարցերը։



«Հանրահավաքն անցկացվելու է 4 ոչ իշխանական ուժերի մասնակցությամբ, կուսկացություները չեն լինելու, լինելու են միայն խմբկացության անդամները, հանդիպման ձևաչափը ի սկզբանե այդպես է եղել»,-ասաց Գորգիսյանը հավելելով, որ այդ խմբակցությունները սպասարկում են մեր շահերը , հավաստիացնելով, որ հանրահավաքը քաղաքական ենթատեքստ չի կրելու։ Վերջինս տեղեկեացրեց, որ իրենք միշտ այդ ձևաչաով են աշխատելու և համագործակցել խմբակցությունների հետ։ Նախաձնեռնության անդամ Դավիթ Հակոբյանն էլ ասաց, որ փողոց դուրս գալը մի բան է, օրենսդրական հարթության մեջ հարց լուծելը մեկ այլ բան, այդ իսկ պատճառով էկ կաշխատենք նրանց հետ, որպեսզի օրենսդրական ճանապարհով ևս խնդրին լուծում տրվի։