Թատերական բեմադրություն Կանադայում` նվիրված Շառլ Ազնավուրի կյանքին ու գործունեությանը

Թատերական բեմադրություն Կանադայում` նվիրված Շառլ Ազնավուրի կյանքին ու գործունեությանը

Այս տարվա հոկտեմբերին Կանադայի Տորոնտո քաղաքում "Necessary Angel Theatre Company"-ի կողմից Շառլ Ազնավուրի 90-ամյա հոբելյանի առթիվ բեմադրվելու է ներկայացում` նվիրված աշխարհահռչակ շանսոնյեի կյանքին ու գործունեությանը:



 



Այս կապակցությամբ մարտի 22-ին Կանադայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Տորոնտոյում տեղի ունեցավ հատուկ միջոցառում-երեկո Շառլ Ազնավուրի, Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանի, ինչպես նաև այլ մշակութային ու հասարակական գործիչների մասնակցությամբ:



 



Երեկոյի ընթացքում թատերախմբի կողմից ներկայացվեց շանսոնյեին նվիրված ներկայացման նախնական տարբերակը: Նախապատրաստվող բեմադրությունը արդեն իսկ մեծ ուշադրության է արժանանում արվեստագետների և թատերական քննադատների կողմից: 



 



Տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: