Բնապնախարարության «Արագ արձագանքման խումբը» բացահայտումներ է արել

Բնապնախարարության «Արագ արձագանքման խումբը» բացահայտումներ է արել

Բնապահպանության նախարարության «Արագ արձագանքման խմբի» իրականացրած միջոցառումների արդյունքում մարտի 20-ից 30-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է բնապահպանական օրենսդրության պահանջների խախտման  երեք դեպք /փայտանյութի եւ հողի ապօրինի տեղափոխում/, կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ երեք արձանագրություն եւ  նշանակվել են 372 500 ՀՀ դրամ տուգանքներ, որոնցից 200 000 ՀՀ դրամ՝ վարչական տուգանք, 172 500 ՀՀ դրամ` բնությանը պատճառված վնաս:



Վերոնշյալ ժամանակահատվածում «Արագ արձագանքման խումբը» ստուգումներ է իրականացրել հինգ իրավաբանական անձանց մոտ եւ հայտնաբերել «Թափոնների մասին» եւ «Բնապահպանական վճարների դրուքաչափերի մասին» ՀՀ օրենքների պահանջնրի խախտումներ: Արձանագրվել են նաեւ մթնոլորտային արտանետումների մաքրման համար տեղակայված սարքավորումների շահագործման կանոնների խախտման դեպքեր: Հայտնաբերված աղտոտումների համար կազմվել է 550 000  ՀՀ դրամի վարչական իրավախախտման վերաբերյալ չորս արձնագրություն:



Հաշվետու ժամանակահատվածում «Արագ արձագանքման խմբի» իրականացրած միջոցառումների արդյունքում ՀՀ  պետական բյուջե պետք է մուտք արվի 922.500 դրամ: