Արտագաղթել են՝ միայնակ թողնելով ծնողներին (տեսանյութ)

Արտագաղթել են՝ միայնակ թողնելով ծնողներին (տեսանյութ)

Շիրակ կենտրոնի» ուսումնասիրություններն ու դիտարկումները ցույց են տալիս, որ առավել ծանր վիճակում են հայտնվել Գյումրու տնակային ավաններում բնակվող միայնակ տարեցները:



Նրանցից շատերը պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն, քանի որ երկրաշարժի պահին բնակարաններ չեն կորցրել, այլ նախկինում ապրել են գործարանային հանրակացարաններում: Կան նաև միայնակ տասնյակ տարեցներ, որոնք բազմանդամ ընտանիքներից են եղել, նրանց ընտանիքների անդամները տեղափոխվել նոր բնակարաններ կամ արտագաղթել են Հայաստանից՝ տնակներում միայնակ թողնելով տարեց ծնողներին:



Ներկայացվող տեսանյութը խարխուլ, կոմունալ բոլոր պայմաններից զուրկ վագոն-տնակում բնակվող միայնակ տարեց կնոջ ապրելակերպի մասին է:



«Շիրակ կենտրոն»