Պատերազմ Սիրիայում, Քեսաբ, Թուրքիա, Վրաստան (տեսանյութ)

Պատերազմ Սիրիայում, Քեսաբ, Թուրքիա, Վրաստան (տեսանյութ)

Սիրիական զինված ուժերը սկսել են Թուրքիայի հետ սահմանային քաղաքի` Քեսաբի ազատագրումը ,որը գտնվում է Լաթաքիայից 65 կմ դեպի հյուսիս և թուրք-սիրիական սահմանից 1 կմ տարածության վրա:  Հրետանիները կրակում են ահաբեկիչների դիրքերի վրա` քաղաքը շրջապատող Էլ-Քեբիր և Էլ-Քոուզ լեռների, ինչպես նաև Հիմամ գյուղի վրա: Մարտի 30-ին Սիրիական զինծառայողներն իրենց վերահսկողության տակ առան «45» ռազմավարական բարձրակետը և մոտեցան Նասրի գագաթին, որտեղից անցում է բացվում դեպի գրավված տարածքը: Ոչնչացված են թուրք ահաբեկիչների հրետանային սարքավորումները` տեղադրված Նաբբա-Էլ-Մուր սահմանային գծի վրա:






Ինչպես տեղեկացնում է «Սուրիա ալ-Էն» տեղեկատվական գործակալությունը, Քեսաբի ճակատային մասում նախաձեռնությունն ամբողջովին անցել է սիրիական կառավարության ուժերին: «Քաղաքին են փոխանցվել բանակային ստորաբաժանումներ, որոնք լեռնային գոտում կռվի փորձ ունեն: Վերջին երկու օրվա ընթացքում Խիրբեթ-Սալուսում, Նաբաեյնում և Սամրում ոչնչացվել են հարյուրավոր զինյալներ»: Սուրիա ալ-Էն-ը ներկայացնում է թուրք բժիշկների տվյալները, որոնց համաձայն` սպանված ահաբեկիչների թիվը կազմում է 2695 մարդ: Թուրքիայի տարածաշրջանի հիվանդանոց են տեղափոխվել 5635 վիրավորներ:



Ահա արդեն 10 օր է, ինչ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը հետևում է, թե ինչ է կատարվում Սիրիական Քեսաբ քաղաքում: Մարտի 21-ին քաղաքի վրա հարձակվեցին Թուրքիայի սահմանից Սիրիա ներխուժած զինյալներ, որոնց մեծամասնությունը «Ջաբհաթ ալ Նուսրա» ահաբեկչական կազմակերպության անդամներ են: Հիշեցնենք, որ տվյալ կազմակերպությունը ահաբեկչական է ճանաչված նաև ԱՄՆ-ի կողմից: Բայց առավել ևս ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դաշնակից Թուրքիան ամեն կերպ աջակցում է այդ ահաբեկչական կազմակերպությանը: Հենց  Թուրքիայի տարածքում են «Ջաբհաթ ալ Նուսրա»-ի ահաբեկիչները անցնում են զինվորական պատրաստություն` մարզվում են, զինվում: Բայց ո՞վ է կռվում այդ ահաբեկչական կազմակերպության կազմում:



Տարածված տեղեկության համաձայն` «Ջաբհաթ ալ Նուսրա»-ի զինյալների մեծամասնությունը Թուրքիայի, Ռուսաստանի կազմում մտնող հյուսիս-կովկասյան  հանրապետությունների, Ադրբեջանի  և… Վրաստանի քաղաքացիներ են:



Վրաստանում կա այսպիսի տարածաշրջան` Պանկիսյան կիրճ: Այս տարածքում վաղուց ապրում են Քիստիններ: Քիստիններն  իրար մեջ խոսում են չեչեներեն, քանի որ իրենք հենց չեչեն են, հետևում են իսլամի սուննի ուղղությանը: Քիստինյան ազգանունները ունեն վրացական վերջավորություն` «շվիլի», քանի որ խորհրդային ժամանակաշրջանում խորհրդային իշխանությունների պատճառով նրանք ստիպված են եղել վրացականացնել իրենց ազգանունները:  Եվ ահա Սիրիայի պատերազմից առաջ Վրաստանի Պանկիսյան կիրճից գնացել է ավելի քան 100 Վրաստանի քաղաքացի: Ահա թե ինչպես է դա կատարվել:






Պանկիսյան կիրճ էին անընդմեջ գալիս պատվիրակներ Թուրքիայից, Սաուդյան Արաբիայից և այլ սուննիական երկրներից: Այդ պատվիրակները հավաքագրում են քիստիններին: Տանում են նրանց Թուրքիա, որտեղ նրանք անմիջապես լրացնում են ահաբեկչական կազմակերպությունների շարքերը:






Փորձագետ Մամուկա Արեշիձեի խոսքերի համաձայն` հենց քիստիններն են ղեկավարել «Ջաբհաթ ալ Նուրսայի» շարքերից մեկը, որը մարտի 21-ին հարձակվեց խաղաղ քաղաքի վրա: «Պանկիսյան կիրճում ծայրահեղ անառողջ իրավիճակ է: Քիսիտինների 90 տոկոսից ավելին Ջամաաթի անդամներ են: Ջիխադայի թեման Պանկիսի բնակիչներին շատ մոտ է: Տարբեր պատվիրակներ հեշտությամբ ընկնում են Պանկիսի և տանում են քիստիններին ռազմական գործողություններին մասնակից դարձնելու համար: Այդպես Քիստինները հայտնվեցին նաև Սիրիայում»:






Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ավարտին թուրք հեռուստատեսության ուղիղ եթերում ելույթ ունենալով` Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Տայիփ Էրդողանը խոստովանել է, որ իր երկիրը պատերազմ է մղում Սիրիայի դեմ: «Այնտեղ մեր պատմական հողերն են, մեր նախնիների հողերն են: Մենք թույլ չենք տա, որ մեզ ղեկավարեն իրենց  «Պենսիլվանյաներում» նստած ամերիկացիները: Պատերազմ է ընթանում, որի մեջ ներգրավված են շատ ուժեր: Մենք թույլ չենք տա բաժանել մեր նախնիների արյան գնով պահած հողերը: Մեր ժողովուրդը պետք է վերադառնա օսմանիզմի ճանապարհին: Մենք կկառուցենք նոր Թուրքիա», -մարտի 30-ին հայտարարել է Ռեջեպ Էրդողանը:






Եվ այսպիսով, մինչ ամբողջ աշխարհը, այդ թվում նաև Թբիլիսահայերը համացանցում տարածում են տարբեր խնդրագրեր` կոչ անելով դադարեցնել Քեսաբի խաղաղ բնակիչների սպանությունները և մղում են այսպես կոչված վիրտուալ պայքար, ճիշտ այդ ժամանակ Վրաստանի Պանկիսյան կիրճում թուրք պատվիրակները  կատարում են  իրական աշխատանքներ: Նրանք հավաքագրում են Վրաստանի քաղաքացիներին, տանում են Թուրքիա, նրանց ձեռքն են տալիս զենքն ու ուղարկում սպանելու խաղաղ բնակիչներին: Ահա այդպես էլ ստացվում է, որ Վրաստանի քաղաքացիները աջակցում են Թուրքիայի` Օսմանյան կայսրության հարության ծրագրերին: Բայց հենց այստեղ հիշեցնենք, որ Օսմանյան կայսրությունը իր արյունոտ ձեռքերը պարզել է ոչ միայն դեպի Սիրիայի տարածաշրջան… Վաղ թե ուշ նեոօսմանյան հայացքը կուղղվի նաև մեր տարածաշրջանի վրա…






Ոչ մի կաթիլ կասկած չկա, որ Վրաստանի Կառավարությունը մանրամասնորեն տեղեկացված է, որ երկրի քաղաքացիներից մասնակիցներ կան սիրիական պատերազմում, ինչպես նաև գիտի Պանկիսիի իրավիճակի մասին… Մնում է միայն հուսալ, որ երկրի իշխանությունները կգիտակցեն բոլոր գոյություն ունեցող վտանգները: