Տեսագրությունը իրական չէ. Քեսաբի քաղաքապետ

Տեսագրությունը իրական չէ. Քեսաբի քաղաքապետ

Լրատվամիջոցներում ու սոցցանցորում շրջանառող տեսագրությունը, որում հայաբնակ Քեսաբում զինյալները սպանում են 80 հայերի, իրական չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանը: Ըստ նրա՝ դեռեւս օրեր առաջ Քեսաբում երեսուն մարդ էր մնում, հիմնականում տարեց մարդիկ, որոնք ինքնուրույն շարժվել չէին կարող: Սակայն այժմ նրանց եւս Լաթակիա են տեղափոխել:



 



Չափարյանն ընդգծել է, որ ներկայումս սիրիական բանակի զինծառայողները մարտնչում են Քեսաբի համար, սակայն դանդաղ են տեղաշարժվում, որպեսզի քաղաքը հնարավորինս քիչ վնասեն: Ինչ վերաբերում է քեսաբահայերին, որոնք Լաթակիայում են, ապա քաղաքապետի խոսքով՝ տվյալ պահին իրենք գրեթե ամեն ինչի կարիք ունեն, քանի որ տները հապշտապ են լքել՝ չվերցնելով իրենց հետ հագուստ ու փաստաթղթեր: «Այսօրվա դրությամբ քեսաբահայերին աջակցում է Սիրիական կարմիր մահիկն ու Սիրիայի կառավարությունը»: